Երեքշաբթի պղնձի գինը փոքր-ինչ նվազում է այն բանից հետո, երբ նախօրեին ցուցանիշը հասել էր ավելի քան 2 տարում առավելագույնին, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»։

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,2 տոկոսով՝ հասնելով մինչեւ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) 3,2203 դոլարի։ Մեկ օր առաջ ցուցանիշը հասել էր մինչեւ առավելագույն նիշի՝ 3,2625 դոլարի, որը 2018 թվականի հունիսից ամենաբարձր մակարդակն է։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նախորդ օրվա սակարկությունների տվյալներով՝ մեկ տոննա պղնձի արժեքը երեք ամիս անց աճել է 1,8 տոկոսով՝ հասնելով մինչեւ 7108 դոլարի, ալյումինի արժեքը՝ 0,98 տոկոսով, հասնելով մինչեւ տոննայի դիմաց 1951 դոլարի, ցինկի՝ 1,92 տոկոսով, հասնելով մինչեւ տոննայի դիմաց 2679,5 դոլարի։

Երկուշաբթի պղնձի արժեքի աճը կապված էր այն տեղեկությունների հետ, որ Չինաստանում արդյունաբերական արտադրությունը հոկտեմբերին ունեցել է ավելի մեծ տարեկան աճ, քան ակնկալվում էր։ Չինաստանն աշխարհում պղնձի խոշորագույն սպառողն է։

Ավելի ուշ սակարկությունների ընթացքում հրապարակվելու է միկրովիճակագրությունը։ Վերլուծաբաններն ակնկալում են, որ ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրության ծավալը հոկտեմբերին ամսական արտահայտությամբ 1 տոկոսով աճ է ունեցել սեպտեմբերին 0,6 տոկոսով նվազելուց հետո։ Փորձագետները նաեւ կարծում են, որ երկրում մանրածախ վաճառքը ամսական արտահայտությամբ աճել է 0,5 տոկոսով մեկ ամիս առաջ 1,9 տոկոսով աճից հետո։ Այս ամենը կարող է արտացոլվել դոլարի փոխարժեքի վրա, որի հանդեպ զգայուն են հումքային ապրանքների, այդ թվում պղնձի գնանշումները։