Լեռնային Ղարաբաղում եռակողմ հրադադարի մասին համաձայնագրի հիմնական արդյունքն այն էր, որ մարդիկ դադարել են զոհվել: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առաջին հերթին, իհարկե, պետք է առաջնորդվել այն փաստով, որ զենքերը լուռ են: Սա է հիմնական արդյունքը: Մարդիկ չեն զոհվում, և սա ամենաթանկ բանն է, որ կարող է լինել», — այսպես է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ խաղաղ համաձայնագրի արդյունքի մասին, ավելացնելով, որ այս հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող են տրամադրել ռազմական փորձագետները:
Բացի այդ, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է նաև լրագրողի հարցին՝ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Ռուսաստանից պարզաբանումներ ստանալու մասին:
«Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենան, դրանք կներկայացվեն», — պատասխանել է Պեսկովը: