Շուշի քաղաքը հանձնելու հարցը երբեք չի դրվել, այն ծագել է պատերազմի ընթացքում: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրանքները հիմքեր չունեն:

Խոսելով այն մասին, թե ինչու՛ ՀԱՊԿ-ը չի միջամտել կոնֆլիկտին՝ Պուտինը նշել է. ՛՛Միջազգայինն իրավունքի համաձայն՝ Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի անբաժանելի մասը, ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել, Հայաստանի վրա ոչ ոք չէր հարձակվել՛՛: