Ռուսաստանի Իլ -76 ինքնաթիռներն Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխում զինծառայողներ, Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական ստորաբաժանման հատուկ սարքավորումներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի Իլ -76 ինքնաթիռն իրականացնում է Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից Լեռնային Ղարաբաղ ռազմական անձնակազմի, Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական ստորաբաժանման հատուկ սարքավորումների տեղափոխում Լեռնային Ղարաբաղ»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում սակրավորները կատարելու են ինժեներական հետախուզության, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման խնդիրներ: Բացի այդ, դրանք կապահովեն մատակարարման և տարհանման ուղիների պատրաստում և պահպանում, ջրի մաքրում և ինժեներական աջակցության այլ խնդիրներ: Ծառայողական շները կօգտագործվեն պայթուցիկ նյութեր հայտնաբերելու և որոնելու համար: