«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է տեղափոխվել Բաղրամյան 26։ Այստեղ ավելի հեշտ է անվտանգության պահպանումը կազմակերպել, բացի այդ՝ կառավարության շենքում որոշել են նորոգում իրականացնել։

Նոյեմբերի 9-ի հարձակումից հետո կառավարության շենքի գույքը որոշակիորեն վնասվել է, ուստի սա նաեւ հարմար պատրվակ է Բաղրամյան տեղափոխվելու համար։ Ըստ օրենքի, Բաղրամյան 26-ը համատեղ օգտագործման ենթակա է ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում