Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել են աճող վտանգի մասին՝ հակամարտության գոտիներից գրոհայիններին երկրներ վերադարձնելու տեսքով:
Այս մասին նշված է երեքշաբթի կայացած առցանց հանդիպման արդյունքներով կողմերի համատեղ հայտարարության մեջ:
«Մենք ուշադրություն ենք հրավիրում Մերձավոր Արևելքում հակամարտության գոտիներից, ինչպես նաև Աֆղանստանից դեպի այլ երկրներ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետություններ, ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց, վերադառնալու աճող վտանգի վրա: Մտահոգության պատճառ է հանդիսանում միտումը, որը կապված է այդպիսի անձանց ֆինանսավորումը, վերապատրաստումը և զինումը զինված հակամարտություններում որպես վարձկան օգտագործելու հետ», — ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունը: