Հիմա Ստեփանակերտում ունենք բազմաթիվ կոտրված պատուհաններ, և ես շատ կցանկանայի, որ կառավարության շենքում պատուհաններ ջարդած անձինք ավելի կազմակերպված գնային Արցախ`վերականգնելու մանակապարտեզների, դպրոցների ու հիվանդանոցների պատուհանները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա նշեց, որ օրեր առաջ հատուկ մեքենաներով մարդիկ են բերվել կառավարական առանձնատների շրջակայք` բողոքի ցույց անցկացնելու, մինչդեռ այդ մարդկանց կարող էին ուղղորդել Արցախ` լծվելու հայրենիքի պաշտպանության գործին:

Լրագրողների դիտարկմանը, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` անձամբ ինքն այս օրերին ղեկավարում է զինված խմբերի ձևավորման մի գործընթաց, Սարգսյանը պատասխանեց` լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Բռնությունը մեր օրակարգում տեղ չունի, հակառակ, ժողովուրդը հաճախ մեզ մեղադրում է թավշային գործելաոճի համար», — ասաց նա: