Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ «Իրանը դեռ շարունակում է բարեկամական ձեռք մեկնած պահել Սաուդյան Արաբիային», ինչպես նաև այդ երկրի ղեկավարներին կոչ է արել հրաժարվել Իրանի դեմ մեղադրանքներ առաջադրելուց, գրում է almasdarnews.com կայքը:

Ղաթիբզադեն ընդգծել է, որ «Սաուդյան Արաբիան չի կարող կառավարել տարածաշրջանը՝ առաջնորդվելով զենք գնելու իր ցանկությամբ, արհամարհելով տարածաշրջանային և միջազգային հավասարումները և ճնշելով ներքին զարգացումները:

Խոսնակը նաև Սաուդյան ղեկավարներին զգուշացրել է, որ «խաղաղությունը չի կարող ձեռք բերվել Եմենի բնակչության սպանության և ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության միջոցով»:

Ղաթիբզադեն, պատասխանելով որոշ ժամանակ առաջ սաուդյան թագավոր Սալման բին Աբդել-Ազիզ Ալ-Սաուդի՝ Իսլամական Հանրապետության հռետորաբանության մասին հնչեցրած քննադատությանը, նշել է, որ «սաուդյան թագավորի հայտարարությունները դարձել են կրկնվող, ձանձրալի և և սովորական»: