Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հանրային ռադիոյի շենքում իրենք պատուհաններ չեն կոտրել, ինչպես դա արել են նոյեմբերի 10-ի դեպքերի ժամանակ։ Սակայն պետք է թարմացնենք Հայկ Սարգսյանի հիշողությունը՝  նրան հիշեցնելով, որ Հանրային ռադիո ներխուժելիս հեղափոխականները պատուհան չեն կոտրել, բայց դուռ կոտրել են։