Անհայտ անձինք հարձակում են գործել Ադեկվադ միաբանության անդամ, Արցախյան վերջին պատերազմի մասնակից Կոստանտին Տեր-Նակալյանի վրա և դանակահարել են նրան:
Վարչախմբի ստեղծած ատելության մթնոլորտը եւ սադրիչ գործելաոճը բերում են արյան։
Մարդամեկը այսօր բարբաջում էր, թե նրանք բռնությունների չեն գնա։ Ինչպես տեսնում եք, իր խոսքը եւ ոչ մի հարցում որեւէ արժեք չունի։
Պահանջում եմ անհապաղ հայտնաբերել եւ օրենքի ողջ ուժով պատժել բոլոր մեղավորներին՝ սկսած պատվիրատուներից։
Կոստյային՝ առողջություն եւ շուտափույթ ապաքինում։
Արմեն Աշոտյանի գրառումը։