Բելառուսը պատասխան միջոցներ կձեռնարկի ԵՄ-ի կողմից պատժամիջոցների ընդլայնման դեպքում: Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյը, հաղորդում է «Բելթա»-ն:

«Վստահ եղեք, որ այդ նախաձեռնություններն ընդունվելու դեպքում անպատասխան չեն մնա: Մեր արձագանքը կլինի ադեկվատ եւ շատ զգայուն մեր եվրոպացի գործընկերների համար»,-ասել է նա:

Նա հավելել է, որ Բելառուսը միշտ դեմ է հանդես եկել պատժամիջոցային քաղաքականությանը: «Մենք միշտ ասել ենք որ պատժամիջոցները միջպետական հարաբերությունների իրականացման միջոց չեն: Դրանք երբեք ոչ մի լավ բանի չեն հանգեցրել եւ չեն հանգեցնի»,-նշել է Մաքեյը:

«Ինչպես ցույց է տվել վերջին փորձը, վաղ թե ուշ պատժամիջոցային քաղաքականությունը կավարտվի: Վստահ եմ, որ այդպես կլինի: Իսկ եթե այդ քաղաքականությունը շարունակվի, մենք ստիպված կլինենք արձագանքել»,-հավելել է նա: