ԱԺ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանից հետաքրրքվեց`վերջինիս չի՞ կարծում, որ պետք է նիստ հրավիրել և քննարկել Արցախի հարցով եռակողմ հայտարարությունը:

Նազարյանն իր հերթին հիշեցրեց, որ եղել է խորհրդի նիստ, և քվորում չի եղել:

«Հետևապես այն պատգամավորները, որոնք ներկա չեն եղել, հարկ չեն համարել այդ հարցը քննարկել», — ասաց նա:

Մարուքյանը ճշգրտեց, որ, փաստորեն, իմ քայլական պատգամավորները հարկ չեն համարում քննարկել, օրինակ, Մեղրիով ադրբեջանցիներին տրվող ճանապարհի հարցը:

«Հասկանայինք`այդ էստակադային ճանապարհը երբ է կառուցվելու, ում հաշվին, ինչու ենք այդ ճանապարհը տվել:

Օրինակ, քննարկեինք` զինադադարից հետո ինչպես են մեր քաղաքացիներին գերի վերցնում: Գուցե դա հիմք է տալիս, որ Քարվաճառից դուրս չգանք: Նման հարցեր կան: Ուզում եք ասել` 88 պատգամավորը չի՞ ուզում այս հարցերը քննարկել», — հարց ուղղեց Էդմոն Մարուքյանը:

ԱԺ փոխնախագահը կրկին շեշտեց` իմքայլական պատգամավորների բացակայությունը ոչ անգործության, ոչ էլ պատահականության արդյունք չէ, այլ զուտ`դիրքորոշման:

«Այդ լարված օրերին ի՞նչ էիք ուզում քննարկել: Հիմա բոլոր հարցերը կարող էինք քննարկել», — ասաց նա: