Այս պահին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գտնվում է Ազգային ժողովում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նա փակ հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին «Իմ քայլի» պատգամավորներ գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը հայտարարել են մանդատը դնելու մասին, իսկ Թագուհի Թովմասյանը նշել է, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից: