Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 18 Ил-76 և 2 Ан-124 «Руслан» ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում:

Ինքնաթիռները տեղափոխել են 15-րդ խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ինչպես նաև տեխնիկա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողության շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից Հայաստան է տեղափոխվել 58 միավոր զրահատրանսպորտ, ամենագնաց բեռնատար մեքենաներ, ավտոցիստեռներ և էքսկավատորներ, նյութատեխնիկական ապահովման այլ միջոցներ: