«Լեռնային Ղարաբաղի բնակիչները ջերմորեն են դիմավորել ռուս զինվորականներին»,- հայտնել է Ղարաբաղում ՌԴ ԶՈՒ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը։

Նա նշել է, որ Ստեփանակերտում աստիճանաբար վերականգնվում է սովորական կյանքը, Լաչինի միջանցքով կազմակերպվել է կայուն տրանսպորտային հաղորդակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի միջև:
«Տեղի բնակիչները շատ դրական են ընդունել մեր խաղաղապահ զորախմբին։ Նրանք հույս ունեն, որ մեր ժամանման հետ կվերադառնա խաղաղ կյանքը»,-Պոլյուխովիչի խոսքը մեջբերել է РИА Новости-ն։