ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում չի գրել։

Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ նախարարը:

«Ես դիմում չեմ գրել»,- ասաց ԱԻ նախարարը։ Դիտարկմանը, թե պատրաստվում ե՞ք գրել, Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Մի բան, որ նորություն լինի կիմանաք»։ Այլ հարցերի նախարարը չպատասխանեց։

Հիշեցնենք, որ այսօր զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Irakanum.am