ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ազատել արտաքին գործերի նախարարի պաշտոնից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»,- ասված է հրամանագրում: