Ես եղել եմ Մեղրիի արտակարգ դրության պարետը, ես այն մարդն եմ, ով շատ ծանր է տարել Մեղրիի երկաթգծի լիկվիդացումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Հիմա Մեղրիից ՀՀ դարպասն է բացվում, եւ դրա նկատմամբ պետք է լինենք զգայուն: Մենք մեծ անելիք ունենք: Մեղրին շատ պաշտպանված պետք է լինի, որպեսզի վտանգները հեռացնենք։

Այսօր մենք ունենք պարտադրանք՝ երեք ստորագրությամբ, որ պատերազմը դադար ստանա: Անվտանգության գոտու պահպանության հարցով իր մասնակցությունն ունի ՌԴ-ն, որը պետք է իր կարողությունների սահմանում փոխարինի ՊԲ-ի խնդիրների լուծմանը»,- նշեց նա։