Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հայտնում է, որ «Արցախէներգո» ընկերության փոխանցած տեղեկատվության համաձայն, այս պահին հոսանքազրկված են Մարտունու շրջանի Ճարտար, Սոս, Մաճկալաշեն, Քարահունջ, Քերթ, Կոլխոզաշեն, Կավահան, Մսմնա, Խերխան, Ծովատեղ, Հերհեր, Կարմիր շուկա, Թաղավարդ կալեր, Սխտորաշեն և Ասկերանի շրջանի Սզնեք, Մխիթարաշեն, Խաչմաչ, Կարմիր գյուղ բնակավայրերը:

Պատերազմական գործողությունների հետևանքով այդ բնակավայրերը սնող ենթակայանները և էլեկտրալարերը լրջորեն վնասվել են և ընկերությունը աշխատանքեր է իրականացնում էլեկտրականությունն այդ բնակավայրերում վերականգնելու ուղղությամբ։