Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Կողմերի շփման գծի երկայնքով իրականացվող խաղաղապահ առաքելության տարածքներում ավարտվել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դիտակետերի տեղակայումը, որոնք շուրջօրյա վերահսկում են իրավիճակը», — ասել է նա:

Նրա խոսքով՝ վերահսկողությունը խաղաղապահ ուժերի կողմից իրականացվում է հարավային գոտում գտնվող ինը, հյուսիսում՝ ևս ինը դիտակետերում:

Նաև Լաչինի միջանցքում կա յոթ ժամանակավոր դիտակետ, որոնք ապահովում են խաղաղապահ ստորաբաժանումների ռազմական շարասյուների անցումը:

«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», — ընդգծել է Կոնաշենկովը: