Պատգամավոր Վահագն Թեւոսյանը գրում է. «Վարչապետի հանրագիրը հրահրում է ընկալվել,  վստահ եմ՝ իզուր: Երկրում քաղաքացիական պատերազմ չի լինելու, չի կարող լինել: Վստահ եմ՝ դա գիտակցում են բոլորը»:

Իսկ նույն խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը տարածել է նույն գրառումը, ինչ ավելի վաղ արել էր պատգամավոր Սուրեն Գրիգորյանը. «Հարգելի հայրենակիցներ,

Նկատվում է, որ վարչապետի վերջին գրառումը տարակուսանք է առաջացրել հանրության մի մասի մոտ։ Խնդրում եմ սպասել հայտարարության մասով հետագա պարզաբանումների։ Իշխանությունը երբեք չի հրահրել և չի հրահրի ներպետական բախումներ, ավելին, իշխանությունը նման բախումներ թույլ չտալու առաջին երաշխավորն է։ Քաղաքացիական բախումներ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու!»