Քիչ առաջ տեղեկացանք, որ Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցում գտնվող ավտոկայանատեղիում Պաշտպանության նախարարության պետհամարանիշներով մեքենաներով մի քանի ստորաբաժանումներ են տեղակայվել: Շենքն արդեն քանի օր է՝ ամբողջությամբ ոստիկանական ուժերի խիստ վերահսկողության տակ է գտնվում: Իշխանությունները ավտոբուսներով ոստիկանական ուժեր են կենտրոնացրել նաև կառավարական ամառանոց տանող ճանապարհների տարբեր հատվածներում: 168.am-ի լրագրողը և օպերատորը նկարահանել են ԱԺ ավտոկայանատեղիի մուտքը. ՊՆ ստորաբաժանումները ՊՆ պետհամարանիշներով ավտոմեքենաներով գտնվում են ներսում: