Խաղաղ գործընթացում, փաթեթներում, որոնք չեն ընդունվել, միշտ եղել է փախստականների վերադարձի հարց, ԱԺ-ում իմքայլական պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԱԳՆ խոսնակի այն գրառմանը, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում Շուշիից հրաժարվելու որևէ հարց չի եղել:

«Պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են տարբերակներ՝ կանգնեցնելու պատերազմը, իքս պահից Շուշին, որպես նախապայման, հայտնվել է օրակարգում: Սա անհերքելի փաստ է:

Ըտե՞նց էր, բա հարցը լուծեիք, եթե ըտենց լավ տարբերակ կար, ինչի՞ չեք լուծել: Բա լուծեիք: Ըտենց լավ տարբերակներ են եղել թղթի վրա գրած, ու Հայաստանը հրաժարվե՞լ ա: Ուրեմն ով որ ըտենց բան ա ասում, կգա և իմ առաջ պատասխան կտա: Կենթարկվեն պատասխանատվության, որ լավ տարբերակներ են ունեցել ու չեն եկել, ասել», — ասաց վարչապետը: