Այն զինվորների, քաղաքացիական անձանք մասին, որոնց մասին տվյալներ ունենք, անձնական գործեր ենք ստեղծում, պատրաստում ենք բազա, լրագրողներին ասաց Մարտական գործողությունների ընաթցում գերեվարված, անհետ կորած զինառայողների, այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը:

Նա, սակայն, այս պահին բազայում առկա տվյալներ չկարողացավ նշել, շեշտելով, որ գործընթացը շարունակվում է:

Նրա խոսքով՝ ողջ գտնված զինծառայողներ կան նույնիսկ ամենաբադ հատվածներում.

«Հնարավոր է՝ միջանկյալ հատվածներում, հակառակորդի տարածքներում լինեն ողջ մնացած մարդիկ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն խաղաղապահ զորքերի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարել խնդիրները: Այս պահին գործողություններն ընթացքի մեջ են»:

Վիտալի Ոսկանյանը նշեց նաև՝ այս պահին չեն կարող մտնել տարածքներ, որոնք հայկական կողմին հասանելի չեն՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Կուբաթլու:

«Իսկ Հադրութի հատվածները միջանկյալ են, խոստացել են՝ միջանկյալ հատվածներ, գուցե, կարողանանք մտնել: Կան տեղկություններ, որ հնավարավոր է՝ անտառներում ողջ անձինք լինեն: Նույնիսկ անհավանական տարբերակների ուղղությամբ ենք աշխատում, նաև այն դեպքում, երբ ասում են՝ մեկն ասել է, որ այսինչ տեղում, նկուղում մարդ կա»:

Պաշտոյան ընդգեց՝ ՀՀ-ի կողմից որևէ խնդիր չկա, սպասում են Ադրբեջանի պատասխանին, և որ ինքը պատրաստ է հասնել Ջաբրայիլ:

Նա նաև ընդգծեց, որ այնպիսի իրավիճակ է ստեծվում, երբ հանձնաժողովի անդամները ստիպված են լինում դադարեցնել իրենց աշխատանքը՝ սպառնալիքների, ծնողների կողմից փաստաթղթերի ոչնչացման պատճառով: