Ռուսական ռազմատրանսպորտային ավիացիան մեկ օրում 23 թռիչք է կատարել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների եւ տեխնիկա տեղակայելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Նոյեմբերի 10-ից ընդհանուր առմամբ 118 թռիչք է կատարվել:

ՌԴ ՊՆ-ում նշել են, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը շարունակվում է:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 20-ին ավարտին կհասցվի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծումը: Առաջավոր խումբն արդեն Ղարաբաղում է: Կենտրոնի կազմում բացի զինվորականներից կլինեն ՌԴ ԱԻՆ եւ ԱԴԾ սահմանային ծառայության ստորաբաժանումներ: