«Ես ինքս կարող եմ ինձ եւ իմ ընտանիքին պաշտպանել»։ Այսպես արձագանքեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Irakanum.am-ի հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք դիմել ոստիկանություն, որպեսզի ապահովեն իր եւ ընտանիքի անվտանգությունը։

Հիշեցնենք, որ փակ համարից զանգել եւ սպառնացել էին Վալերի Օսիպյանին։ «Ինձ փակ համարով զանգել ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ, դե կտեսնեք ու անջատել են հեռախոսը», -ասել էր Օսիպյանը։

Մեզ հետ զրույցում Վալերի Օսիպյանը հայտնեց որ որեւէ սպառնալիքից չի վախենում։ Անդրադառնալով սոցիալական ցանցերում իր հարցազրույցի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններին, Օսիպյանն ասաց.«Մեծ մասը ֆեյքեր են, բայց օգտվելով առիթից ֆեյք եւ ոչ ֆեյք օգտատերերին խորհուրդ եմ տալիս կանգնել դեմս եւ նայելով աչքերիս մեջ ասեն։

Չեմ ուզում իջնել իրենց մակարդակին, բայց էդ սպառնալիքները, վիրավորական խոսքերը,որ հնչեցնում են էդքան կան, թող դիմացս կանգնեն՝ ասեն, թե այդ կերպ միայն իրենց տերերի մոտ են հերոսանում»։

Irakanum.am