«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կինը` Նոնա Վանեցյանը փոքրիկ դստեր, 2 որդիների եւ իրենց սատարողների հետ գտնվում են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։

Նա ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։