Այսօր անախորժ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ԱԺ պաշտապանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի և ՀՀ ՊՆ ավագ սպայական կազմի ներկայացուցիչներից մի քանիսի միջև։

Ինչպես Infoport.am-ին փոխանցեցին իշխանական իր աղբյուրները, Քոչարյանը, մասնավորապես, սպաներից բավական կոշտ կերպով պահանջել է վաղը ևեթ հրաժարակնան ներկայացնել։ Նա նաև հորդորել է չհապաղել, չեկրմտել, քանզի «իրենց նախարարը այլևս ի զորու չէ պաշտպանել իրենց, նա արդեն բավական ուժ չունի, և նրա օրերը գրեթե հաշված են»,  սակայն սպաները միանշանակ կոշտ և մերժողական պատասխան են տվել Քոչարյանին։

InfoPort.am-ի աղբյուրները Քոչարյանի նման տարակուսելի պահվածքը  բացատրել են նրա վաղեմի նախարարական ամբիցիաներով։ Ըստ աբյուրի՝ Քոչարյանի հաշվարկներով Տոնոյանի վիճակը հիմա բավական երերուն է և նա կարող է իրականացնել իր վաղեմի երազանքը։