Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 53․16 մլն-ը՝ վերջին 24 ժամում ավելանալով ավելի քան 657․000-ով, ինչը նոր առավելագույն ցուցանիշ է մեկօրյա աճի համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Մահվան ելքով դեպքերի թիվն աշխարհում ավելացել է 9797-ով՝ գերազանցելով 1․3 մլն-ը: Շաբաթ հրապարակված տվյալների համաձայն՝ մեկ օրում արձանագրված վարակման դեպքերի թիվը կազմել է 657․312:

Նախորդ հակառեկորդը գրանցվել էր նախօրեին, երբ 641․762 վարակման դեպք էր հաստատվել: ԱՀԿ վիճակագրությունը հաշվի է առնում միայն պաշտոնական տվյալները, որոնք տրամադրում են պետությունները:

Վարակման դեպքերի 43 տոկոսից ավելին բաժին է ընկնում Եվրոպական տարածաշրջանին (285․332): Երկրոդ տեղում է Հյուսիսային և Հարավային Ամերիկան (269․225), երրորդ տեղում՝ Հարավարևելյան Ասիան (55․551):