Երեկ կեսգիշերին Հրազդանի կամրջի տակ հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի դի, որը նոյեմբերի 10-ի առավոտյան մեծ թվով մարդկանց հետ մտել էր խորհրդարան: Նա նստել էր ԱԺ նախագահության աթոռին՝ եռագույնը ուսին: Եվ ահա զարմանալի զուգադիպությամբ երիտասարդի դին Ազգային ժողով ներխուժելուց 5 օր անց գտան Հրազդան կամրջի տակ : Սպանություն , թե ինքնասպանություն ցույց կտա տարվող քննությունը:

Ի դեպ դեպքի մասին Ոստւկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ երեկ ժամը 22։25-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ մի երիտասարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից։ «Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22։20-ին 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու միջոցով։ Նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»։

Հավելենք, որ Գառնիկ Պետրոսյանը ապրում էր Ներքին Շենգավիթում: Ներկա պահին իրավապահները քննում են երկու վարկած , թե երիտասարդն է ինքն է իրեն գցել, թե իրեն գցել են:

Փաստ է մեկ բան, որ նրա դին գտել են կամրջի տակ: Ի դեպ սա միակ տարօրինակ դեպքը չէ, որ արձանագրվեց այս օրերին: Նոյեմբերի 11-ին էլ սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16: 35-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղի դաշտամիջյան հատվածում երիտասարդ տղայի դի կա: Սպանվածը Անդրանիկ Մարտիրոսյանն է, որը սպանությունից մեկ օր առաջ սոցիալական ցանցում գրառում էր կատարել անդրադառնալով Կառավարություն Ազգային ժողով ներխուժած անձանց: Այստեղ կդնեք իրա գրառումը: Խոսքը հենց այն անձանցից մեկի մասին է, ում այսօր արդեն գտել են կամրջի տակ՝ մահացած: Ցավալի ու ուշագրավ զուգադիպություններ, որոնք դեռես չունեն պատասխաններ, թե երիտասարդները սպանվել կամ ինքնասպան են եղել իրենց քայլերի, թե գրառումների համար, թե կատարված դեպքերը այլ պատմություն ունեն:

Մանրամասները՝ տեսանյութում