Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3.505 նոր դեպք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Համակարգող միջգերատեսչական խորհրդին առընթեր գործող շտաբի պետ Ալեքսանդր Խոջեվանիշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Ամենաշատ դեպքերը գրանցվել են Թբիլիսիում` 1 232 մարդ: Մայրաքաղաքին բաժին է ընկնում վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելի քան 35 տոկոսը:

Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 33 հիվանդ: Վրաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը այժմ 669 է: Վերականգնվել է ընդհանուր 58 674 մարդ, որից 3 163-ը` վերջին օրվա ընթացքում: Ներկայումս երկրում կա 17289 ակտիվ դեպք: Դրանցից 5 355 հիվանդ (մոտ 31 տոկոս) բուժվում է հիվանդանոցներում, 8 573 (մինչեւ 50 տոկոս)` տանը եւ 3 361-ը` քովիդ հյուրանոցներում:

Այսօրվա դրությամբ 749 ծանր հիվանդ կա, 340 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին, ինչն ուրբաթ օրվա համեմատ 17-ով պակաս է:

Կարանտինային ռեժիմում 2425 քաղաքացի է, իսկ ինքնամեկուսացման մեջ` 43.263:

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր փետրվարի 26-ին: Այդ ժամանակվանից հանրապետությունում լաբորատոր ճանապարհով հաստատվել է վարակման 78 658 դեպք: