Վրաստանի իշխող «Վրասցական երազանք՝ ժողովրդավաական Վրաստան» կուսակցությունը կրկնակի խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականություն չի տեսնում՝ չնայած ընդդիմության պահանջին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

««Վրացական երազանքը» կասկածի տակ չի դնում ազատ ընտրություններում վրաց ժողովրդի արտահայտած կամքը և չի դիտարկում կրկնակի ընտրություններ անցկացնելու հարցը»,- ասել է Կալաձեն:

Ընդդիմությունն ու նրա կողմնակիցները մտադիր են ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր անցկացնել մինչև նոյեմբերի 8-ը: Ցույցերը տեղի են ունենալու ինչպես խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ ԿԸՀ-ի:

Հիշեցնենք, որ այսօր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները և նրանց աջակիցները նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով հերթական բողոքի ակցիան են անցկացնում խորհրդարանի շենքի առջև:

Խորհրդարանական ընտրությունները երկրում կայացել են հոկտեմբերի 31-ին: Ըստ հրապարակված արդյունքների՝ ձայների մեծամասնությունը ստացել է իշխող կուսակցությունը: Ընդհանուր առմամբ, խորհրդարանում տեղ է ստացել 7 կուսակցություն և 2 դաշինք: Երկրի 17 շրջաններում նախատեսվում է ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել: