Ռուս խաղաղապահների ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղ եւ սկսել են իրենց առջեւ դրված խնդիրների իրականացումը: Առաքելության կադրերը` Ria.ru-ի ֆոտոժապավենում:

1. Ընդհանուր 1960 ռուս խաղաղապահներից 1100-ն արդեն տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ

2. 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի գումարտակը, որը զորամիավորման հիմքն է կազմում, նոյեմբերի 12-ին մտավ Ստեփանակերտ

3. Ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի եւ Լաչինի ճանապարհի հատվածը` «Լիսոգորսկի» սովխոզը

4. Ղարաբաղում կողմերի շփման գծի երկայնքով դիտորդական կետերը տեղակայվում

5. Այստեղ տեղեկատվություն կհավաքվի խախտումների մասին, կվերահսկվի տրանպորտի երթեւեկության անվտանգությունը եւ կկանխեն անօրինական գործողությունները քաղաքացիների նկատմամբ

6. Սա կօգնի շուտափույթ կերպով խաղաղ կյանքի անցնել եւ վերադարձնել փախստականներին

7. Խաղաղապահ զորակազմը հագեցած է ժամանակակից ռազմական եւ հատուկ տեխնիկայով

8. Գրեթե բոլոր զինվորականները մարդասիրական օպերացիաների իրականացման փորձ ունեն

9. Ռուս խաղաղապահների բազան Լեռնային Ղարաբաղում

10. Ենթակառուցվածքների վերականգնման եւ Ղարաբաղի բնակիչներին օգնելու համար միջգերատեսչական հումանիտար կենտրոն կստեղծվի

11. Մոսկվան բանակցություններ է վարում Երեւանի եւ Բաքվի հետ` Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպության աշխատանքը սկսելու համար

12. Խաղաղապահները պարեկություն են իրականացնում Լաչին քաղաքում