Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 22 702 նոր դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 903 253, շաբաթ օրը լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի  դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սա նոր առավելագույն է համավարակի մեկնարկից ի վեր: Նախորդը` օրական 21983 դեպք, գրանցվել էր  ուրբաթ` նոյեմբերի 13-ին:

Բուժվող հիվանդների թիվը հասնել է 444 890-ի: Նրանց գրեթե 30 տոկոսը գտնվում է Մոսկվայում:

Վերականգնված ռուսաստանցիների թիվը վերջին օրվա ընթացքում աճել է 18.626-ով` կազմելով 1.425.529: Երկրում չորրորդ օրն անընդմեջ դուրս է գրվում ավելի քան 18.000 հիվանդ:

Վերջին օրվա ընթացքում մահվան դեպքերի թիվն աճել է 391-ով` մեկ օր առաջ 411 դեպքի համեմատ: Երկրում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 32.834 մարդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը հնարավոր կլինի որոշել միայն համավարակի ավարտից հետո) 1.73 տոկոս է մնացել, վկայում են շտաբի տվյալները: