Եվրոպական մի շարք երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գլխավորած դեսպան Ռուբեն Կարապետյանն ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնից։

Այս մասին Կարապետյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ կիսվելով ընկերներից մեկի գրառմամբ, որին կից գրել է․ «Երեկ աշխատանքից ազատվելու դիմումս ներկայացրել եմ ԱԳ նախարարին»։

Ռուբեն Կարապետյանը ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականին։