ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են խաղաղարար առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: