ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները, Aysor.am-ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Պարոն Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները», — ասաց Նաղդալյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: