Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարներ՝ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները», — տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։