Կանադայի Մոնրեալ քաղաքի ոստիկանությունը հաղորդել է, որ  Ubisoft համակարգչային խաղեր արտադրող ընկերության շենքում դեռևս վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ոստիկանության թվիթերյան գրառմանը:

«Մենք այս պահին մարդկանց տարհանում ենք շենքից»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կանադայի Մոնրեալ քաղաքի ոստիկանությունը թվիթերյան էջում բնակիչներին կոչ է արել խուսափել Ubisoft ընկերության գրասենյակին հարող շրջանից, որտեղ ոստիկանական հատուկ գործողություն է իրականացվում:

«Ոստիկանական գործողությունը շարունակվում է: Մենք մարդկանց խնդրում ենք խուսափել այդ շրջանից: Ոստիկանությունն այս պահին ստուգում է տեղեկությունը, մանրամասներն ավելի ուշ կլինեն»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ոստիկանությունը շրջափակել է Մոնրեալում գտնվող, նշված ընկերության շենքը, որտեղ, հնարավոր է, պատանդառված քաղաքացիներ լինեն: