«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական ապարատն անգործության է մատնված եւ այդ մասին են փաստում պաշտոնական տեղեկատվական  կայքերը։

Նախարարությունների կայքերում մեր «շրջայցի» ընթացքում պարզեցինք, որ վերջին իրադարձությունը, հայտարարությունը, միջոցառումը, որի մասին այդ կայքերը իրազեկել են, եղել է լավագույն դեպքում նոյեմբերի 9-ին՝ Արցախի հարցով հայտնի փաստաթղթի ստորագրման օրը։

Իսկ կառավարության կայքում՝ ի մասնավորի էլեկտրոնային կառավարման հարթակում կյանքը կանգ է առել նոյեմբերի 8-ից։ Ամեն շաբաթ հինգշաբթի օրվա կառավարության նիստն էլ չի կայացել եւ դրա մասին փաստող ոչ մի որոշում հրապարակված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում