Արցախը պահելու ծրագիր չունեցող դավաճանների խմբակը խոսում է Արցախը հետ բերելուց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Երեկ իրենցքայլական անգրագետ «ադրբեջանագետ» պատգամավորներից մեկն ասել էր, որ իրենք պիտի ունենան՝ ուշադրություն՝ «Արցախը հետ բերելու ծրագիր»։ Այսօր՝ սորոսական դավաճան Արցախը հանձնածները ու էլի մի քանիսը լալահառաչ ստատուսներ են գրում, թե բա մնանք՝ պատասխանատվություն ստանձնենք։

Առաջին անգրագետին կոչ՝ դիպլոմդ այրիր։ Մյուսներին կոչ՝ Արցախի նախագահից Ստեփանակերտի ժամանակավոր քաղաքապետ դարձած Արայիկ Հարությունյանի ասած 44 օր բազմապատկած օրական միջինում 100 զոհերի նկարները վերցրեք, տարեք ձեր տուն ու աղոթեք։ Ապաշխարեք։

Արցախը պահելու ծրագիր չունեցող դավաճանների խմբակը խոսում է Արցախը հետ բերելուց։

Տգետի 50 տարվա տեսլականի մեջ Արցախ բառը չկա։ Վայ չէ կներեք, մի տեղ կար, թե բա մեզ մեղադրում են, որ Արցախը ուզում ենք ծախենք։ Ձեզ էլ ոչ մեկ չի մեղադրում՝ այլեւս միայն փաստ ենք արձանագրում։

Հայաստանը պահելու ծրագիր ունե՞ք։ Երեւի ճիշտ այնպես , ինչպես Արցախը։

Իշխանափոխությունից հետո ունեցել եմ լավ հարաբերություններ շատ իշխանականների հետ, չեմ ընդունել իշխանության մաս դառնալու առաջարկները մի քիչ պրիմիտիվ պատճառներով՝ դե անգրագետ եք, անբարո, սուտասան ու էլի տենց «թեթեւ» բաներ։

Հիմա եկել է ոչ թե սեւ/սպիտակի այլ Կարմիր գծերի ժամանակը։

Իմ կարմիր գիծը ստամոքսը չէ, այլ երկիրը։

Իմ կարմիր գիծը թուրքի առաջ գլուխ խոնարհած ու ստորագրած փաստաթուղթը չկարդացած ֆեյքը չէ, այլ հայրենիքը:

Իմ կարմիր գիծը նախկին/ ներկա տհասությունը չէ, այլ Հայաստանի ապագան։

Իմ կարմիր գիծը հերոսական բանակն է, ոչ թե անձամբ իր պարտությունը արդարացնելու համար հերոսական բանակին աշխարհի առաջ դավաճանների ու փախնողների խմբակ ներկայացնողը դասալիքը։

Իմ կարմիր գիծը հայրենիք ունենալուն արժանի լինելն է, այլ ոչ արդարացում փնտրելը՝ սրա ձայնը, նրա դեմքը, նրա եսիմ ինչը դուր չի գալիս, դրա համար հաշտվում եմ։

Իմ կարմիր գիծը արժանապատվություն է։ Իմ առաջ, իմ կատարած աշխատանքի առաջ հայացք է խոնարհել ու պարտվել խորհրդային տարիներին Շուշիիում ծնված ադրբեջանցի պատգամավորը, որը իր ներսում իմացել է, որ հայկական Շուշի ինքը մուտք չունի ու չի ունենալիւ։ Դու իմաստազրկել ես իմ ու շատերի տարիների աշխատանքը։

Եթե անգամ դու մարդ ես, որի կարմիր գիծը քո լավ ապրելն է, ուրեմն դու կհասկանաս, որ դա այլեւս միֆ է։ Թուրքը Հայաստանում է։ Առայժմ՝ Մեղրիում։ Քեզ համար ավելի կենցաղային բան ասեմ՝ դոլարի կուրսը նայիր։ Մի քիչ էլ կենցաղային բան ասեմ՝ ձախողակների խմբակի ֆինանսների նախարարը ասում է պիտի տամ պարգեւավճար սրանց, որ կառավարման որակը չընկնի։ Հասկացա՞ք։ Սրանք որակ ունեին։ Հիմա կընկնի։ Չընկած որակով զոհերի ու կորուստների թիվը նայեք, ու պատկերացրեք ընկած որակով ինչ կլինի։ Հաջորդ պատերազմի վայրը՝ ՀԱՅԱՍՏԱՆ։ Ուզու՞մ ես Հայաստանում ապրել՝ սկսիր մտածել։

Հ.Գ. Իրավապահ մարմինների աշխատակիցները թուրք ու դավաճան չեն, մեծ մասը՝ հաստատ։ Սորոսական որջի ծառաներին չհաշված։ Տղե՜րք մի բան հարցնեմ։ Բոլորին հավաքելու հրահանգ տալուց իրեն դուխո՞վ է պահում։ Տեսքն այնպիսին է, որ իրավիճակին տիրապետու՞մ է: Չէ բան չեմ ասում, ուղղակի հարցնում եմ»: