«Ժողովուրդ» թերթը գրում է. Չնայած Ագզային ժողովի արտահերթ նիստ գումարել չհաջողվեց, սակայն նոյեմբերի 17-ին պետք է գումարվի ԱԺ հերթական նստաշրջանը:

Ազգային ժողովի պաշտոնական կայքում արդեն տեղադրված է մեկ օր առաջ՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգը, որի ժամանակ էլ պետք է հաստատվի ամբողջ նստաշրջանի օրակարգը:

Իհարկե, այս պահին կանխատեսելի չեն իրադարձությունները, որոնք կընթանան մինչ այդ, սակայն հերթական նստաշրջանի օրակարգի գլխավոր հարցերից մեկը 2021 թվականի պետական բյուջեի նախագիծն էր, որը վերջին օրերին քննարկվում էր մշտական հանձնաժողովներում:

Երեկ այն հավանության արժանացավ նաեւ գլխադասային հանձնաժողովում եւ ընդգրկվեց օրակարգ: Կորոնավիրուսի համավարակով եւ պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2021 թվականին նախապես ծրագրված 4.8 տոկոսի փոխարեն կանխատեսվում է 3,2 տոկոս տնտեսական աճ:

Եկող տարի ծառայությունները կաճեն 4.1%-ով, արդյունաբերությունը՝ 5.2%-ով, շինարարության ճյուղը՝ 4.9%-ով, իսկ գյուղատնտեսությունը՝ 3.9% ով: 2021 թվականին նախատեսվում է 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ եկամուտ ապահովել, որի հիմնական մասը հարկային եկամուտներն են: Ծախսերի ծավալը 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ կկազմի, դեֆիցիտը՝ 274 միլիարդ դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում