Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության վիճակագրության` երկրում վերջին օրվա ընթացքում COVID-19-ից մահացել է 93 մարդ, ինչի արդյունքում երկիրը կորոնավիրուսից մահացության նույն ցուցանիշն ունի, ինչ ապրիլին, հայտնում է Associated Press-ը:

Ուրբաթ երեկոյան հրապարակված տվյալների համաձայն` երկրում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3.045 դեպք:
Ընդ որում, COVID-19-ից մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 11326-ի:

Ավելի վաղ Թուրքիան քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ հուլիսի վերջից ներկայացնում է միայն կորոնավիրուսով վարակման միայն դեպքերը, երբ ախտանիշեր կան, ուստի վարակվածների ստույգ թիվը հայտնի չէ:

Մայիսին Թուրքիան կարանտին մտցրեց հանգստյան օրերին եւ վերաբացեց զբոսաշրջության ոլորտը, ռեստորանները եւ այլն: Իշխանությունները ժողովրդին հորդորում էին տանը մնալ, բայց նոր սահմանափակումները դեռ տարածվում են միայն Ստամբուլում եւ Անկարայում տարեց քաղաքացիների տեղաշարժի վրա, ձեռնարկությունների աշխատանքային ժամերի կրճատման եւ փողոցում ծխելու արգելքի վրա: