Ես վստահ եմ, ես գիտեմ, որ զոհերը ոչ թե 2 հազար են, ինչպես ներկայացրել է առողջապահության նախարարությունը, ցավոք սրտի շատ-շատ ավելին են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազատության հրապարակում մոմովառության միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Պետք է օր առաջ հրապարակվի այդ լուսավոր տղաների անունները, չպետք է թաքցվի ոչ մի բան: Թաքցնելը ի՞նչ է տալու, բոլորը գիտեն, չէ՞, որ թաքցնում եք իրականությունը: Պետք է ասվի ճշմարտությունը, որպեսզի մայրը կարողանա իմանալ , հասկանալ, որ  իր որդին զոհվեց հանուն հայրենիքի: Արդեն անցել է մանիպուլյացիաների ժամանակը: Այսօր մենք գնում ենք մեր խոնարհումը տանելու մեր զինվորներին»,-ասաց նա: