Եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան այսօրվա քաոսային անիշխանության պայմաններում, ապա կունենանք խայտառակ ընտրություններ: Հետևաբար նախ պետք է երկիրը բերել կայուն վիճակի, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ հետագա բոլոր ծրագրերը, այդ թվում՝ խորհրդարանի կողմից նոր վարչապետի ընտրությունը, պետք է իրականացվեն հանրային լայն կոնսենսուսով և անցնցում՝ «Իմ քայլի» և մյուս քաղաքական ուժերի համաձայնությամբ:

«Իշխանությունը պետք է ունենա բավարար ունակություն՝ իմաստուն որոշումներ կայացնելու համար, այլապես մի քանի օր անց ավելի ուշ է լինելու: Ես հավատում եմ քաղաքական ուժերի իմաստնությանը», — ասաց Մարուքյանը: