Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագիրն իրագործվում է, ռազմական գործողությունները դադարեցվել են, ասել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նա նաեւ ասել է, որ նոյեմբերի 14-ին Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ մոտոհրաձգային խաղաղապահ բրիգադը, որը տեղափոխվել է հակամարտության գոտի, ամբողջությամբ ավարտում է շփման գծի երկայնքով դիտորդական բոլոր կետերի տեղակայումը: