Կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

«Պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։

Ստեփանակերտում և մյուս շրջաններում  այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։

Աշխատանքներ են տարվում նաև  կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով»,-հայտնում է ծառայությունը։