Աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 628 136, ինչը համավարակի սկզբից ի վեր ռեկորդային ցուցանիշ է, հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում զետեղված գրաֆիկից:

Վարակման ամենաշատ դեպքերն արձանագրվել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (ավելի քան 234 հազար) և Եվրոպայում (ավելի քան 291 հազար):

Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման 53 536 086 դեպք է հայտնաբերվել, որոնցից 1 306 266-ը՝ մահվան ելքով։

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 10 947 321 դեպք, որից 249 055 -ը՝ մահվան ելքով:

Վարակակիրների թվով երկրորդ տեղում Հնդկաստանն է, այնուհետև հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Իսպանիան։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 217 երկրում: