Հետապնդում էր ինձ, որ ստիպված էի գրել, որովհետև դավաճան վիժվածքը չի էլ պատրաստվում հրապարակել ամբողջական ցուցակները։
Առողջապահության նախարարությանը, որ փորձեց հերքել, բայց արդյունքում խայտառակ եղավ՝ հաստատելով իմ գրածը։
Պաշտպանության նախարարությանը, որ Նիկոլից հրաման էր ստացել հերքել անհերքելին։ Արդյունքում ասաց ոչինչ։
Արցախի խամաճիկ ծաղրածուն մնաց լուռ։
Նույնիսկ Նիկոլը, որ խոսեց զոհերի մասին, իրականում չկարողացավ ստել, բայց չկարողացավ նաև խոստովանել։
Բայց ամենից շատ 4750-ն այսօր երեկոյան Երևանում քայլող տասնյակ հազարավոր մարդկանց լռության մեջ էր։
Այն մոմի կանթեղի, որը Եռաբլուրի բարձունքից բերվեց Ազատության հրապարակ ու տարվեց Մատենադարան, խորհրդանշում էր մեր տղերքին՝ մեր երկրի լույսին ու հավատին, որն այսօր մարել է մեկ դավաճանի պատճառով։