Ամերիկյան Միչիգան ​​նահանգի դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հայցերը, ովքեր փորձել են արգելափակել նախագահական ընտրությունների արդյունքների վավերացումը Դեթրոյթում եւ մոտակա Ուեյն շրջանում` հիմնվելով այն բանի վրա, որ ձայների հաշվարկը ստվերվել է զանգվածային կեղծիքների պատճառով, գրում է The Street-ը:

Ուրբաթ շրջանային դատարանի դատավոր Թիմոթի Քենին վճռել է, որ հայցադիմումում արտացոլված չէ, թե ինչու նա պետք է դադարեցնի սերտիֆիկացումը կամ հանձնարարի ձայների հաշվարկի ստուգում անցկացնել Միչիգանի ամենամեծ քաղաքում, որի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել դեմոկրատ թեկնածու Բայդենին: Խոշոր ԶԼՄ-ները Բայդենին ավելի քան 146.000 ձայնով հաղթող են հայտարարել Միչիգան նահանգում անցկացվախ ընտրություններում:

Ուեյն շրջանում Բայդենի օգտին քվեարկել է 587 074 ընտրող, իսկ Թրամփի օգտին` 264 149: Թրամփի քարոզարշավը նմանատիպ հայց է ներկայացրել նաեւ Փենսիլվանիայի դաշնային դատարան, որը նույնպես մերժել է այն` բողոքի ժամկետանց լինելու հիմնավորմամբ: